Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը


Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը
Հունվար 9 11:17 2021

Հունվարի 9-ին, ժամը 05։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։08-ին։ Այրվել են տան հյուրասենյակը և ննջասենյակը՝ գույքով, ջերմահարվել՝ տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ)։