Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել. Եւս 2 մեքենա ջերմահարվել է


Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել. Եւս 2 մեքենա ջերմահարվել է
Հունվար 9 10:32 2021

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 04։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։21-ին։

Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Հ․) և մասամբ ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Hyundai Sonata» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։