Գժեգոժ Փիրամովիչ կամ Գրիգոր Փիրումյան. Լեհաստանի հայազգի ականավոր լուսավորիչը


Գժեգոժ Փիրամովիչ կամ Գրիգոր Փիրումյան. Լեհաստանի հայազգի ականավոր լուսավորիչը
Հունվար 8 22:28 2021

1773 թ. Ռեչ Պոսպոլիտայում, որի պաշտոնկան անվանումը Լեհական թագավորություն և Լիտվական մեծ իշխանություն էր, սկսվեց կրթական հեղափոխություն։ Գործընթացն առջանորդում էր Էդուկացիոն կոմիտեն՝ համակարգային լուսավորչականության առաջին լեհական կառավարական մարմինը։ Կոմիսիան ստեղծվել էր Սեյմի որոշմամբ՝ պետական գործիչների մտահաղացմամբ, մասնավորապես՝ թագավոր Ստանիսլավ II-ի և Ավգուստ Պոնյատովսկու։

Էդուկացիոն կոմիսիան բարեփոխեց տարրական, միջին և ավագ մակադակի կրթական ծրագրերը, տվեց դրանց լուսավորչական բնույթ, ընդլայնեց բնագիտական առարկաների ուսուցման շրջանակը, կրթությունը դարձրեց լեհերեն։ Կոմիսիայի կազմում մասնակցություն ունեին լեհական լուսավորչականության մեծապատիվ անդամները, որոնց թվում էր նաև Գժեգոժ Փիրամովիչը կամ Գրիգոր Փիրումյանը։

Ապագա լեհ լուսավորիչ Գժեգոժ Փիրամովիչը ծնվել է 1735 թ. Լվովում՝ հայ առևտրականների ընտանիքում։ Սովորել է Լուցկում և Լվովում։ Հետագայում դարձել է Հիսուսի միաբանության անդամ։ 1770-1773 թթ. փիլիսոփայություն է դասավանդել Միության Լվովի կոլեգիայում, որի հիման վրա էլ 1661 թ. հիմնվել է Լվովի համալսարանը։ Լինելով Էդուկացիոն կոմիսիայի քարտուղար դրա գոյության ողջ ընթացքում՝ Գժեգոժ Փիրամովիչն մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի լուսավորչականության կազմակերպության վերաբերյալ օրենքի մշակմանը։

Իր աշխատանքում Փիրամովիչն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում ազգային դպրոցների ստեղծմանը։ Բազմաթիվ անգամներ վերահրատարակված «Բարոյական գիտություն ազգի համար» և «Ուսուցչի պարտականությունները» գրքերում Փիրամովիչն ուսումնասիրել է տարրական կրթության փուլում ծխական դպրոցների դերը, ուսուցչի խնդիրները, ֆիզիկական, բարոյական և մտավոր դաստիրակությանն առնչվող հարցեր, տարրական կրթության մեթոդիկան։ Ինչպես նշել է նա՝ ուսուցիչը պետք է նաև լինի ակտիվ հասարակական գործիչ, գյուղացիների հետաքրքրությունների ներկայացուցիչ։

Գժեգոժ Փիրամովիչը ծխական դպրոցի ծրագիր է ներմուծել բարոյականության դասընթացներ, որոնց նպատակը սովորողների մեջ գիտակից քաղաքացուն և հայրենասերին կերտելն էր։ Նրա հեղինակած դասագրքերից են «Հնչյունաբանություն և պոեզիա ազգային դպոցների համար», «Ծխական դպրոցի այբբենարան», «Հատընտիր հեքիաթներ» և մի շարք այլ գրքեր։



loading...