Արտաշատ քաղաքում երկհարկանի տուն է այրվել. տան բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց


Արտաշատ քաղաքում երկհարկանի տուն է այրվել. տան բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 7 10:46 2021

Հունվարի 5-ին, ժամը 21։31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում այրվում է տուն:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին:

Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ), փայտե երկու դուռ եւ երկու պատուհան:

Հրդեհի հետեւանքով աջ դաստակի այրվածքներ է ստացել տան բնակիչը, ով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: