Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին եւ գլխիվայր հայտնվել քարերի վրա․ կան տուժածներ


Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին եւ գլխիվայր հայտնվել քարերի վրա․ կան տուժածներ
Հունվար 4 13:03 2021

Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 10։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 82 կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին եւ, գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, եւ քաղաքացիներն էլ իրենց անձնական ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Ապարան» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ականատեսներն ասել են, որ վիրավորներն ամուսիններ են եւ նրանց աղջիկը։