Կոտայքում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել. Shamshyan.com


Կոտայքում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել. Shamshyan.com
Դեկտեմբեր 31 00:03 2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։