Մեր օրակարգը դուք գիտեք. Էդմոն Մարուքյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ


Մեր օրակարգը դուք գիտեք. Էդմոն Մարուքյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ
Դեկտեմբեր 29 18:44 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց. «Մեր օրակարգը դուք գիտեք»։

Հարցին՝ շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Մարուքյանն ասաց՝ այո. «Ստանձնել վարչապետի պաշտոնը, կայունացնել եւ տանել ընտրությունների»։

Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ ծառուկյանի հետ, որը տեւեց 5 րոպե։

Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանդիպմանը ինքը Փաշինյանին ասել է՝ երկիրն այս վիճակից հանելու միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է։

Նշենք, որ արկկողմ այս հանդիպման օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է: