Երևանում թալանել են ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի դասախոսի տունը. Shamshyan.com


Երևանում թալանել են ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի դասախոսի տունը. Shamshyan.com
Դեկտեմբեր 20 23:10 2020

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Օրբելի փողոցի տներից մեկի բնակիչ, 60-ամյա Վարդան Խաչատրյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, իր տան հետնամասի մուտքի դուռը կոտրել են, մտել տուն և այնտեղից գողություն կատարել:

Արդեն տեղում Վ. Խաչատրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են արջի և ձիու բրոնզե արձաններ, 5 հատ արծաթե գդալ, դանակ, պատառաքաղ, մոտ 30 հատ մեխյորե դանակ, պատառաքաղ, գդալ և 3 հատ պղնձե սև վազ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: