Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 18:50-ի սահմաններում, 37-ամյա Սոս Ավետիսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բենզատարի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ:










