Սյունեցիներն անպայման պետք է «կկացնեն» Նիկոլին. Գագիկ Համբարյան


Սյունեցիներն անպայման պետք է «կկացնեն» Նիկոլին. Գագիկ Համբարյան
Դեկտեմբեր 19 04:35 2020
Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված ազգադավը մոլագարին բնորոշ բնավորությամբ, որը ծանր հանցագործությունից հետո փախչում , բայց առաջիններից է կրկին այցելում հանցագործության վայր, երկուշաբթի այցելելու է Սյունիքի մարզ՝ իր աչքով տեսնելու, թե ինչպիսի հետևանքների է հանգեցրել իր կապիտուլյացիան... Համոզված եմ, տականք Նիկոլին Մեղրիի, Գորիսի, Կապանի և Սիսիանի բնակիչները կընդունեն հավուր պատշաճի, և ինչպես ինքն է գրել իր գրառման մեջ՝ կկացնեն... Հուսանք, Իլհամից ավելի լավ կկացնեն դրան, որ ամբողջ կյանքում չմոռանա...
Սյունիքի բնակիչները պետք է թույլ չտան, որ այդ ստախոս դեմագոգը շատ երկար լեզվին տա՝ կեղծելով իրականությունը չքմեղանա և համոզի մարդկանց, որ շատ լավ է լինելու և այլ զառանցանքներ... Այս անպատկառի մոտ միակ բանը, որ շատ լավ է ստացվում՝ կեղծիքը և սուտը շատ լավ մատուցելն է հանրությանը...
Ի դեպ, դրա վաղվա այցը Եռաբլուր ևս մոլագարի քայլ է. գնում է հրճվելու,թե իր կողմից միտումնավոր չդադարեցված պատերազմի արդյունքում որքան մարդ է զոհվել...
Թուրքի կողմից Նիկոլի նման նվաստացվածը տեղ չի կարող ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում...
 


loading...