Ապարանից դեպի Ռյա Թազա գյուղ տանող ճանապարհահատվածին «Nissan X-trail» ավտոմեքենան գլորվել է ձորը


Ապարանից դեպի Ռյա Թազա գյուղ տանող ճանապարհահատվածին «Nissan X-trail»  ավտոմեքենան գլորվել է ձորը
Դեկտեմբեր 16 13:36 2020

Դեկտեմբերի 16-ին, ժամը 09:40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքից դեպի Ռյա Թազա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ չկան։

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։