Այս պահին Արծրուն Հովհաննիսյանը, իմքայլական պատգամավորն ու Շմայսի՝ արձակուրդում գտնվող որդին «տժժում» են ակումբում


Այս պահին Արծրուն Հովհաննիսյանը, իմքայլական պատգամավորն ու Շմայսի՝ արձակուրդում գտնվող որդին «տժժում» են ակումբում
Դեկտեմբեր 11 01:18 2020

ArmDay.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ու ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին «տժժում» են Երևանում գործող «Վարդա մյուզիք հոլում»։ Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ պատերազմի ամբողջ ընթացքում հասարակությանը կեղծ լուրեր հայտնած Հովհաննիսյան Արծրունն ու կոճակ սեղմող և նոյեմբերի 9 -ի խայտառակ փաստաթուղթը ստորագրած Փաշինյանին արդարանցնող, կոճակ սեղմող Ենգիբարյան Վիկտորը ակումբում են եկել արտերկրից ժամանած հյուրերի հետ։

Պատգամավորը, որպեսզի քողարկի իր այնտեղ գտնվելը գլխարկով է եղել, ներկաներից էլ թիկունքով նստել։ Միաժամանակ մեզ հայտնեցին, որ ակումբում ընկերների հետ խմելու և մի լավ «տժժալու» է գնացել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի արձակուրդում գտնվող որդին՝ Դավիթ Մովսիսյանը։ Վերջինս հիշեցնենք Արցախում է ծառայում և այժմ գտնվում է արձակուրդում։ Ի դեպ մեզ պատմեցին, որ Արծրուն Հովհաննիսյանին և Վիկտոր Ենգիբարյանին ակնհայտ դուր չի եկել հանգամանքը, որ զինվոր Դավիթին նվիրված երգեր են պատվիրել՝ թեմայի մեջ։

Մի քանի անգամ հնչել է Սևակ Ամրոյանի Արցախ երգը։ Թե ինչն էր այդքան ուրախացրել Հովհաննիսյանին ու Ենգիբարյանին, որ որոշել էին օրվա ավարտը նշել գիշերային ակումբի առաջին հարկում գործող վայրում թերևս հայտնի է միայն իրենց։ Գուցե՞ հերթական «հաղթանակն» էին նշում, կամ գուցե տպավորված էին Բաքվի զորահանդեսով։ Միաժամանակ տարակուսելի է նաեւ Շմայսի որդու կեսգիշերային խրախճանքները։ Պատերազմի դաշտում նա ծառայակից ընկերներն են ընկել, Եռաբլուրում նրա մարտական ընկերներն են հանգչում։

Այս ամենին զուգահեռ, սակայն իշխանական էլիատայի նախկին ու ներկա որոշ ներկայացուցիչներ «տժժում» են, կարծելով, թե գինարբուքի սեղանին զինվորի կենացը խմելով ու հայրենասիրական երգեր պատվիրելով իրենց պարտքը կատարել են։ Ի դեպ Մյասնիկյան պողոտայի վրա գործող ակումբը «Քրեյզի» , որի առաջին հարկում էլ տեղակայված է մյուզիք հոլը, պատկանում է իմքայլական մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանին, առավել հայտնի Շիշ բռնող մականունով, իր գործունեությունը ամբողջ պատերազմի ընթացքում չի դադարեցրել։ Լուսանկարներ և տեսանյութ կներկայացնենք ավելի ուշ