Ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով


Ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով
Դեկտեմբեր 10 10:15 2020

Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Որոշման նախագծի համաձայն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարաված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով, ինչպես նաև նախատեսվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին՝ ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններում համալրման և ապահովման կարիքների վերացման անհրաժեշտության: