Սեյրան Օհանյանն է մեր նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն և նա կգլխավորի մեր ցուցակը. Վիկտոր Դալլաքյան


Սեյրան Օհանյանն է մեր նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն  և նա կգլխավորի մեր ցուցակը. Վիկտոր Դալլաքյան
Հունվար 20 15:56 2017

«Երրորդ հանրապետություն», «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Այս մասին Armday.am-ի հարցին ի պատասխան այսօր՝ հունվարի 20-ին, հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը:

«Ես կարծում եմ, որ հարցը մենք պետք է քննարկենք, բայց նախկանան քննարկումների արդյունքում կարող եմ Ձեր հարցին պատասխանել, որ այո՛, նախընտարական դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Սեյրան Օհանյանը»,-ասաց Դալլաքյանը:

Հարցին, թե ի՞նչ փուլում են Սեյրան Օհանյանի հետ քննարկումները, ե՞րբ կհայտարարվի համագործակցության ձևաչափի մասին և արդյոք նա է գլխավորելու դաշինքի ցուցակը՝ մնալով անկուսակցական, Դալլաքյանն արձագանեց. ««Երրորդ հանրապետություն», «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները ստորագրել են համապատասխան համաձայնագիր և մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, որ անկուսակցական, Արցախի հերոս, մեր երկրի մեծ ներդրում ունեցած Սեյրան Օհանյանը ն գլխվարոի այդ նախընտրական դաշինքը»:

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք»-ի հետ հնարավոր համագործակցությանը՝ Դալլաքյանը նշեց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ ողջունում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և գտնում է, որ դա ժողովրդի կողմից որոշակիորեն պահանջված էր. «Նաև կարծում եմ, որ Ծառուկյանը լուրջ անելիքներ ունի մեր երկրի և մեր ժողովրդի համար: Նաև մեր կուսակցության համագումարը ընդունել է համապատասխան բանաձև, որտեղ արձանագրված է, որ մենք կողմնակից ենք համախմբան և լայն կոնսոլիդացիայի և Հայաստանի առջև կանգնած ծանրագույն խնդիրները և մարտահրավերները կարելի է լուծել միայն միասնաբար և համախմբամ միջոցով: Իմ անձնական տեսակետը այն է, որ Ծառուկյանի հետ մենք համագործացության լուրջ հնարավորություններ ունենք, և կարծում եմ, որ այդ հարցին մեր կուսակցության վարչությունը կանդրադառնա, ինչպես նաև մենք քննարկումներ պետք ունենան մեր դաշնակիցների հետ, և միայն այդ քննարկումների արդյունքում մենք կարող ենք հասնել վերջնական եզրակացության»: