Ռուս խաղաղապահները մոտ 50 հա տարածք են ականազերծել Ղարաբաղում


Ռուս խաղաղապահները մոտ 50 հա տարածք են ականազերծել Ղարաբաղում
Դեկտեմբեր 5 10:06 2020

Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ականազերծել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ տեղանքը Շուշիի եւ Լիսոգորսկի լեռնանցքի միջեւ ընկած ավտոճանապարհի երկայնքով:

Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում վնասազերծված հողերի ընդհանուր տարածքը գրեթե 50 հա է կազմում:

«Ռուս խաղաղապահներն իրականացրել են Շուշի-Լիսոգորսկի ավտոճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման հենասյուների հարակից տեղանքի ինժեներական հետախուզություն եւ ականազերծումը: Մաքրվել է 4.8 հա տարածք եւ 2.5 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: