«Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները. «Հրապարակ»


«Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները. «Հրապարակ»
Դեկտեմբեր 3 09:43 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման մասին լուրեր շրջանառվեցին, որ լարված է անցել, ապա նախագահականից հերքեցին։ Հետո լրատվամիջոցները մի կտոր տեսանյութ տարածեցին, որտեղ մասնակիցներից մեկը քննադատական խոսքեր է ուղղում ՀՀ նախագահին՝ նրան մեղադրելով լռելու, երկրում ստեղծված իրավիճակին նպաստելու մեջ։

Մեզ հետաքրքրեց, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, քանզի մասնակիցների մեջ ծանոթ դեմքեր չհայտնաբերեցինք։

Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկին, ով փոքր բիզնեսով է զբաղվում ՌԴ մայրաքաղաքում եւ հանդիպմանը ներկա չի եղել, խնդրեցինք դիտել լուսանկարները եւ ասել՝ որեւէ մեկին ճանաչո՞ւմ է։ Լուսանկարներն ուշադիր զննելուց հետո մեր հայրենակիցն ասաց. «Այ, այս մեկին ճանաչում եմ՝ ինձ 5 հազար ռուբլի է պարտք»։ 5 հազար ռուբլին 100 դոլարից պակաս գումար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում