ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին
Դեկտեմբեր 3 00:42 2020

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի առցանց նիստին, որը կկայանա դեկտեմբերի 3-ին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Նիստին կմասնակցեն ԵԱՀԿ մասնակից 57 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նախագահությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կանդրադառնա Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո ցույցերի մասնակիցների կոշտ ցրման, Լեռնային Ղարաբաղում բռնության սրման, Ուկրաինային և Վրաստանին առնչվող հարցերին: