Հանքի մի մասը տեխնիկայի հետ թշնամու մոտ է(տեսանյութ)


Հանքի մի մասը տեխնիկայի հետ թշնամու մոտ է(տեսանյութ)
Դեկտեմբեր 2 23:05 2020

Մի անգամ Սևանի ափամերձ ռեստորաններից մեկում ձուկ էինք ուտում, այդ պահին մայրուղուն զուգահեռ երկաթգծով գնաց բեռնատար գնացքը։ Հայացքով ճանապարհում էինք (Սանահին կայարանում եմ մեծացել, գնացքի ձայնը, շչակը մի առանձնահատուկ զգացողություն են արթնացնում)... Մատուցողը հայացքս նկատեց ու՝

֊ Էս երկրում ամեն բան փոխվում ա, Իշխանությունն էլ ա փոխվում, Կոռոնա, պատերազմ, Սերժի ժամանակ, Քոչարյանի Ժամանակ, Նիկոլի թիվ... Մենակ մի բանն ա ստաբիլ՝ Էս գնացքը ամեն օր, Սոթքից հանքաքարը տանում ա Արարատ... Ամեն օր, նույն ժամին, արդեն երկու տասնամյակից ավելի։ 

Շուրջ երկու ամիս է այլևս գնացքը չի գնում։ Հանքի մի մասն էլ տեխնիկայի հետ միասին թշնամու ձեռքում է։ 

Ե.Գ. Տեսանյութը հրապարակվել է Ադրբեջանական աղբյուրների կողմից

 



loading...