Թող Հանրապետության հրապարակում Փաշինյանը հանրահավաք հրավիրի, տեսնեմ՝ ով այդքան զոհերից հետո կսատարի ազգադավին. ակցիայի մասնակից (տեսանյութ)


Թող Հանրապետության հրապարակում Փաշինյանը հանրահավաք հրավիրի, տեսնեմ՝ ով այդքան զոհերից հետո կսատարի ազգադավին. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Դեկտեմբեր 2 21:12 2020

Առաջինը ես էի, որ միացա մեծն ստախոս Նիկոլի շարժմանը, մտածում էինք ազգային զարթոնք է, բայց պարզվում է՝ սա վաղուցվա ծրագիր էր, որը իրականացրեց  մեր գերագույն գլխավոր սրիկան. այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակից ոստիկանության նախկին փոխգնդապետ Հարություն Հակոբյանը: 

«Նա սպայի պատիվ չունի, կոչվելով գլխավոր գերագույն հրամանատար, տվյալ մարդը պետք է հասկանա՝ ինչ է կատարվում, որը իր համար խորթ է: Ժողովուրդը հիմա սգի մեջ է, այսքան արյուն է թափվել: Ես մասնակցել եմ 1991 թվականի պատերազմին և լավ գիտեմ արձագանքը, հիմա ժողովուրդը ուղղակի ծանր վիճակի մեջ է: Սա Փաշինյանի ավարտի նախաբանն է, կտեսնեք նա հաշված օրերի ընթացքում չի լինելու, նա քաղաքական դիակ է: Նա հոգեկան հիվանդ է, կառչել է իր աթոռին և իր ավարտը աղբամանն է»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովուրդը իրեն վստահում է, այդ պատճառով  հրաժարական չի ներկայացնում, ակցիայի մասնակիցը պատասխանեց.

«Թող  Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրի, տեսնեմ՝ ով այդքան նամուս ու թասիբ կունենա, որ  այդքան զոհերից հետո կսատարի ազգադավին»: