«Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան


«Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան
Դեկտեմբեր 2 00:42 2020

Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գնա´, որ մնանք

Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուս ու կես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ, այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում: Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե´ բնակության համար, թե´ զուտ գոյատևման:

Գնա´ էլի, գնա´... Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը... Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...»: