«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էր մնում: Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը կարող է նման հրեշավոր պլան իրագործել: Ինքս էի երբեմն կասկածում, քանի որ պլանը չափից դուրս ճշգրիտ էր գծված, գրեթե անիրական, անմարդկային, հանճարեղ ճշգրտությամբ:
Հիմա երբ մեր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացան, ամենուր ինչ-որ կեղծ դիսկուրսներ են ծագում, որոնք միտված են վերլուծել անցյալը: Անցյալ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Այնքան պարզ էր, որ մենք նախապես էինք դա ասել: Այսինքն՝ ոչ մի նոր բան այնտեղ չի կարող լինել: Այո՛, Փաշինյանը դավաճան սրիկա է, այո՛, միտումնավոր է անում, այո՛, ստել է ու ստում է: Ինձ ով կբացատրի, ո՞րն ա պատճառը, որ էս ակնհայտ ճշմարտություններն անընդհատ արծարծվում են, էն ժամանակ, երբ հակառակորդը ակտիվ խրամատավորվում է մեր բնօրրանում: Ամեն րոպե իրենց դիրքերն ամրանում են: Գերիների, ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալն օրկարգ չէ: Օրակարգն այն է, թե ի՞նչ պետք է արվի դրանից անմիջապես հետո: Ինչու են բոլորը խուսափում դրա մասին խոսելուց:
Ես, օրինակ, վստահ եմ, որ ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու, կարծում եմ, դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք, գերխնդրի ածանցյալ մասերն են: Դա պետք է արվեր պատերազմի առաջին իսկ օրը ու եթե ես ճակատում չլինեի, կարող եք չկասկածել, էնպես կանեի, որ ողջ հայ ազգը դրա մասին կխոսեր: Հիմա ահագին ուշացել ենք, բայց ամեն վատնված վայրկյանը մեր դեմ ա աշխատում: Սրանից հարմար պահ չի լինելու: Բայց արի ու տես, որ քննարկվում է ամեն ինչ, բացի միակ կարևոր, միակ անհրաժեշտ ու միակ ՀՆԱՐԱՎՈՐ քայլից:
Ո՞վ ինձ կբացատրի` ինչո՞ւ է այդպես:
Ես մի բնածին հատկություն ունեմ, որն իմ կյանքի ահագին դրվագներում ինձ փրկել է: Չգիտեմ՝ ինչու, երբ մարդկանց բազմությունը մի ուղղությամբ է գնում, ես հակված եմ հակադրվել: Առաջ բնազդաբար էի դա անում, իսկ հիմա կյանքի օրենք է դարձել: Ժողովուրդ ջան, երբ բոլորը նույն բանն են ասում դա ինչպես օրենք նշանակում է, որ ձեզ խաբում են, իսկ եթե դա համեմվում է էմոցիոնալ ենթատեքստով, ուրեմն խաբեբայության հավանականությունը 100% է:
Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք: Էլ մի մտեք: Ու հիշեք՝ ՄԻՇՏ կարա լինի ավելի վատ: Ու կլինի ավելի վատ, եթե էլի դառնանք ոչխար»:

Լրահոս
Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ապագա կինը հայուհի է (լուսանկարներ)
25
Հունվար,
2021 00:15
Իշխանական թիմում նոր հարսանեկան արարողության են սպասում։ Առաջիկայում ամուսնանալու է «Իմ քայլը» խմբակ ...
Մոսկվայում մի շաբաթ տժժալուց հետո քմծիծաղը երեսին նստել ա զոհված այրու կողքը, մտքում ասումա՝ ինչ արել, լավ ենք արել. Վահրամ Պետրոսյան
25
Հունվար,
2021 00:15
Սրա դեմքին նայեք, պալտոյին, ֆենած մազերին ու դոշի պլպլան բռոշին նայեք. Մոսկվայում մի շաբաթ տժժալուց ...
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը
25
Հունվար,
2021 00:00
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է 25 578 968 մարդ: Այս մասին վկայում են worldometers.in ...
Պորտուգալիայի նախագահի ընտրություններում մասնակցության հայտը ընտրատեղամասերի փակումից 3 ժամ առաջ կազմել է 35,44 տոկոս
24
Հունվար,
2021 23:50
Կիրակի Պորտուգալիայում ընթացող ընտրություններում մասնակցության հայտը տեղի ժամանակով 16:00-ին (երևան ...
Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը. Արմեն Մուրադյան
24
Հունվար,
2021 23:41
Գիտական բացառիկ լավ լուր սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ...
Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում
24
Հունվար,
2021 23:28
Ավստրալացի հաղորդավարուհի Քենդալ Ջիլդինգի լուսանկարը, որը նա հրապարակել է Instagram-ում, ոչ միանշանա ...
Չինաստանում երկու շաբաթ փլուզված հանքավայրում փակված մնալուց հետո հանքափորներից 11-ին դուրս են բերել
24
Հունվար,
2021 23:20
Չինաստանում հունվարի 10-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոսկու հանքավայրում խցանված 11 աշխատակիցն ...
Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են. Միհրան Հակոբյան
24
Հունվար,
2021 23:12
Քաղաքական-հասարակական գործիչ, Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում էջում ...
Բայդենի վարչակազմը սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերով
24
Հունվար,
2021 22:52
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ տարածաշրջանային անվտանգության ...