Միմյանց են բախվել Mini Cooper եւ Volkswagen Touareg ավտոմեքենաները. հայտնաբերվել է վրաերթի ենթարկված քաղաքացու դի


Միմյանց են բախվել Mini Cooper եւ Volkswagen Touareg ավտոմեքենաները. հայտնաբերվել է վրաերթի ենթարկված քաղաքացու դի
Նոյեմբեր 30 23:37 2020

ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mini Cooper» (վարորդ՝ Անի Մ․, ծնված 1989 թ․) եւ «Volkswagen Touareg» (վարորդ՝ Բարսեղ Հ․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։