Իրանական լրատվամիջոցները երկրի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանության վերաբերյալ մանրամասներ են հաղորդել (լուսանկարներ)


Իրանական լրատվամիջոցները երկրի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանության վերաբերյալ մանրամասներ են հաղորդել (լուսանկարներ)
Նոյեմբեր 27 22:40 2020

Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է իր մեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով:

Գործակալության տվյալներով՝ երբ մեքենան, որում գտնվում էր Ֆահրիզադեն, անցել է Թեհրանի նահանգի Աբսարդ բնակավայրի հրապարակներից մեկի վրայով, նրա կողքին պայթել է Nissan մակնիշի մեքենան, ինչից հետո հրաձգություն է սկսվել: Հրաձգության ընթացքում գիտնականի թիկնապահներից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել։

Fars գործակալության տվյալներով՝  Ֆահրիզադեն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս պատերազմ հրահրելու համար հանցագործների հուսահատությունը»,- Twitter-ում գրել էր Զարիֆը:

Նա կոչ էր արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության գործողությունը»:

Ֆահրիզադեն Իրանի ամենահայտնի միջուկային գիտնականն է։ Արևմտյան աղբյուրները բազմիցս նշել են Իրանի միջուկային ծրագրում նրա կարևոր դերակատարումը՝ նրան անվանելով չափազանց հզոր և ազդեցիկ մարդ։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Mohsen Fakhrizadeh-Mahabadi - a nuclear scientist dubbed 'father of the Iranian bomb' - has been assasinated, state-run media reportsIran FM: Indications of Israeli role in scientist's killing | News Breakattack scenePhotos and video shared online showed a Nissan sedan with bullet holes through windshield and blood pooled on the roadIranian State TV released several images of the scene - including one that shows shards of glass and metal on the road (pictured)Netanyahu (pictured during a press conference) named Fakhrizadeh-Mahabadi as boss of Iran's Organization of Defensive Innovation and Research group - known by its Farsi acronym SPND - in 2018