ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը
Նոյեմբեր 27 22:27 2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նվազեցնել երկու երկրների միջև լավածությունը, գրում է Ahval-ը։

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը  քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»:

Չորեքշաբթի Դենդիասը Թուրքիային մեղադրել էր Հունասատանի տարածքային ջրերում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու համար։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտնել է Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկման մասին։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:

Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։