«Էրդողանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներն անիրագործելի երազանք են». թուրք մեկնաբան


«Էրդողանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներն անիրագործելի երազանք են». թուրք մեկնաբան
Նոյեմբեր 27 22:16 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունները երկրում թերահավատությամբ են ընդունվել, գրել է Habertürk daily թերթի մեկնաբան Մուհարեմ Սարըքայան:

Ինչպես նշում է մեկնաբանը, ավելի վաղ Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ տնտեսության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում մի շարք բարեփոխումներ է խոստացել, ինչից հետո շատերը հույս ունեին, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն բանտերից քաղաքական գործիչների և իրավապաշտպանների հնարավոր ազատ արձակմանը, նախագահական համակարգի բարեփոխումներին և քրդական հարցի լուծման ուղղությամբ ջանքերի վերսկսմանը։

Ինչպես նշում է մեկնաբանը, ոչ մի համակարգային փոփոխություն չի լինի, քանի որ «Էրդողանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումներն անիրագործելի երազանք են»։

«Էրդողանի ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, որ այն, ինչի մասին խոսում են կուլիսներում, չի իրականանա»,- գրում է Սարըքայան։