Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը մատնանշում է իսրայելական ռեժիմի դերը. Զարիֆ


Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը մատնանշում է իսրայելական ռեժիմի դերը. Զարիֆ
Նոյեմբեր 27 21:20 2020

Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խիստ դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ հայտարարելով, որ այդ վախկոտ քայլը մատնանշում է իսրայելական ռեժիմի դերը:

«Այսօր ահաբեկիչները սպանել են ակնառու իրանցի գիտնականին: Այդ վախկոտությունը, Իսրայելի դերը լրջորեն մատնանշելով, ցուցադրում է պատերազմի հուսահատ հրահրում: Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես, ԵՄ-ին, վերջ դնել խայտառակ երկրակի ստանդարտներին եւ դատապարտել պետական ահաբեկչության այդ գործողությունը»,-գրել է նա Թվիթերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոհսեն Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպությունը (SPND),  մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից: Նա գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները: