Իրանում սպանվել է երկրի միջուկային հարցերով գլխավոր մասնագետը


Իրանում սպանվել է երկրի միջուկային հարցերով գլխավոր մասնագետը
Նոյեմբեր 27 20:12 2020

Իրանում միջուկային հարցերով գլխավոր մասնագետը՝ Մոհսեն Ֆախրիզադեն, սպանվել է մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Իրանի Պաշտպանության նախարարությունը։ Ֆախրիզադեն մահացել է հիվանդանոցում։ Ըստ տեղեկությունների՝ նրա մեքենան պայթեցվել է, որից հետո կրակել են մասնագետի վրա։

Իրանի արտաքին գործերի նխարարը հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանը կասկածներ ունի, որ Ֆախրիզադեի սպանության հետ կապ ունի Իսրայելը:

Նշենք, որ արևմտյան աղբյուրներում Ֆախրիզադեն նշվում է որպես «իրանական միջուկային ռումբի հայր»։