ՀՀ վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության ընթացքում ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ նախատեսված հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը։ Այս պահին սկսած ՀՀ ոստիկանությունը չի կարող որևէ անձի բերման ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքում հավաքներ անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար։