Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը.Արայիկ Հարությունյան


Ողջունում ենք Ֆրանսիայի  Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը.Արայիկ Հարությունյան
Նոյեմբեր 26 00:17 2020
Հարգելի ՛ հայրենակիցներ
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին, Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Եվ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից, որը հրապարակում եմ ստորև: ⬇️
RUS⬇️
Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։
Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։
Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում:
Приветствуем принятую сегодня, 25 ноября, Верхней палатой Парламента Франции - Сенатом резолюцию о необходимости признания Республики Арцах.
Выражаем глубокую признательность сенаторам, всем лицам и организациям, благодаря усилиям которых стало возможным принятие этого исторического решения.
Примечательно, что в числе других важных пунктов в принятой резолюции Сенат осуждает развязанную 27 сентября против Арцаха азербайджано-турецкую военную агрессию с участием наемников-террористов и призывает власти Франции принять все возможные меры для обеспечения восстановления установленных в 1994 году границ, которые, по сути, были закреплены в бессрочном трехстороннем соглашении о прекращении огня, подписанном Республикой Арцах, Арменией и Азербайджаном.
Отмечаем важность смелой позиции Сената Франции, призвавшего правительство «признать Нагорно-Карабахскую Республику и сделать это признание предметом переговоров по установлению долгосрочного мира». Выражаем надежду, что данное решение Сената вдохновит на принятие резолюций подобного содержания и аналогичной силы, в первую очередь, в Национальном Собрании Франции, а также в других странах мира.
Вновь заявляем, что после агрессии против Республики Арцах, военной оккупации значительной части ее территории и публичного отказа Азербайджана от обсуждения вопроса ее статуса снимаются любые препятствия для признания другими государствами независимости Республики Арцах, что во многом было обусловлено опасениями помешать процессу мирного урегулирования азербайджано-карабахского конфликта.
Убеждены, что процесс международного признания Республики Арцах также отвечает интересам стран-сопредседателей Минской группы ОБСЕ, в том числе среднесрочным и долгосрочным интересам Российской Федерации.
Международное признание независимости Республики Арцах исходит из принципов справедливости и равноправия народов и внесет важный вклад в дело обеспечения большей безопасности, стабильности и предсказуемости на Южном Кавказе.