Արցախի անկախությունը ճանաչել կարող է միայն Ֆրանսիայի գործադիր մարմինը.Նաիրա Զոհրաբյան


Արցախի անկախությունը ճանաչել կարող է միայն Ֆրանսիայի գործադիր մարմինը.Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբեր 26 00:07 2020
«Ես շատ երջանիկ կլինեի, եթե Ֆրանսիաի սենատի ընդունած բանաձևը իրավական ուժ ունենար։ Ցավոք նույնիսկ այս խայտառակ դավաճանական պարտության պայմաններում իշանությունը շարունակում է իր էժանագին մանիպուլացիաներով մոլորեցնել հանրությանը», - ArmDay.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի սենատի որոշմանն ու իշխանության արձագանքին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
Հիշեցնենք սենատի ընդունած բանաձեւը Նիկոլ Փաշինյանը որակել էր պատմական։ «Ֆրանսիայի սենատը ընդունել է բանաձև ընդամենը, որով կոչ է արել Ֆրանսիայի կարավառությանը ճանաչել Արցախի անկախությունը , իսկ Արցախի անկախությունը ճանաչել կարող է միայն Ֆրանսիայի գործադիր մարմինը և սենատի ընդունած որևէ բանաձև որևէ փաստաթուղթ իրավական որևէ ուժ չունի ավելին Ֆրանսիայի պետ քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հստակ հայտարարեց, որ Արցախի միակողմանի ճանաչումը չի կարող օգուտ բերել որևէ կողմին և դա չի բխում ոչ Ֆրանսիայի ոչ Արցախի ոչ էլ եվրոպացի մեր գործընկերնեդի և Մինսկի խմբի շահերից», -ասաց Նաիրա Զոհրաբյանը։
 
Նշենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձեւն ընդունվել է 305 կողմ 1 դեմ ձայների մեծամասնությամբ։ «Եկեք սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը քանզի միայն կարավարությունը ունի մանդատ ճանաչելու Արցախի անկախությունը»,- եզրափակեց պատգամավորը