«ԼՂ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի». Ֆրանսիայի ԱԳՆ կից պետքարտուղար


«ԼՂ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի». Ֆրանսիայի ԱԳՆ կից պետքարտուղար
Նոյեմբեր 25 23:57 2020

ԼՂ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ը կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

«Ֆրանսիայի կողմից ԼՂ միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը: