ԼՂՀ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ


ԼՂՀ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ
Նոյեմբեր 25 23:30 2020

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը:

 

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: