Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նոյեմբեր 25 23:14 2020

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։

Նախարար Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման եւ Արցախում խաղաղապահների տեղակայման կարեւորությունը:ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը եւ իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի շարունակականության ապահովման կարեւորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի եւ համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ: