Փաշինյանն ատում է հայ ժողովրդին. նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի. Ա. Հովհաննիսյան


Փաշինյանն ատում է հայ ժողովրդին. նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի. Ա. Հովհաննիսյան
Նոյեմբեր 25 20:44 2020

Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում․ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցի առաջ ամբողջ հայ հասարակությանն անվանեց անինքնասերների, արժանապատվություն չունեցողների, պատվազուրկների հանրություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

 

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշա՞տը չի տվել։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։

Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,- ասել է քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: