Իմ անձի դեմ ուղղված գործողություններ են. Արա Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ


Իմ անձի դեմ ուղղված գործողություններ են. Արա Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ
Նոյեմբեր 25 19:44 2020

 

 

 

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հրավիրվել էր՝ ցույցերի կազմակերպման եւ կառավարության շենքի հետ կապված անկարգությունների վերաբերյալ քրեական գործով։ Այս մասին Արա Սաղաթելյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

 

«Այդ քրեական գործի հետ ես որեւէ կապ չունեմ։ Սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ կապ չունեին, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, հրաժարվեցի ցուցմունք տալ։ Կարող եմ ասել՝ նորից ուղղորդվածություն եմ տեսնում իմ անձի հետ կապված որոշակի վարկաբեկման գործողություններ։ Իմ տեղեկություններով՝ դա ուղղորդվում է իշխանությունների վերնախավից։ Սա իմ անձի դեմ ուղղված գործողություններ են»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով, սակայն, ըստ Սաղաթելյանի, հարցադրումները վկային տրվող հարցարդումներ չէին։