Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել


Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել
Նոյեմբեր 25 19:25 2020

Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։

 

Մեքենան, վարորդով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների ընթացքում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։