Ռուսաստանում արդեն պատերազմի 10-15-րդ օրը եղել է մի բանաձեւ՝ կեսը մեզ, կեսը՝ Ադրբեջանին. Բագրտյան


Ռուսաստանում արդեն պատերազմի 10-15-րդ օրը եղել է մի բանաձեւ՝ կեսը մեզ, կեսը՝ Ադրբեջանին. Բագրտյան
Նոյեմբեր 25 18:25 2020

Նիկոլ Փաշինյանը մտածել է՝ եթե սենց հանձնեմ, կասեն՝ դավաճան է, ավելի լավ է, թող գան վեկալեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ասել են՝ բայց կկոտորվեն, ոչինչ, թող կոտորվեն: Բացի դա, վերցրեցին այնքան, որքան ինքը չէր սպասում: Վերջում մենք խնդրել, աղաչել ենք, որովհետեւ մեր 25 հազար կորպուսը կոտորվելու էր:

Ռուսաստանում արդեն պատերազմի 10-15-րդ օրը եղել է մի բանաձեւ՝ կեսը մեզ, կեսը՝ Ադրբեջանին: Այդ կեսն էլ ուզում են, որովհետեւ ուզում են, որ այդտեղ լինի ռազմաբազա: Այսօրվա 3 հազար քառակուսի կմ-ն քիչ է դրա համար: Եթե տեսնեք, այսօր ռուսները մեզ հեգնում են, թե ինչի սենց պարտվեցիք»,-ասաց Բագրատյանը:

Նա նշեց, որ Հայաստանն ինչքան զենք ուզել է՝ Ռուսաստանը տվել է. «Ռուսաստանը զենքը Վրաստանի տարածքով իջեցնում էր՝ ասելով, թե հումանիտար բեռ եմ տանում: Եթե ընդհանրապես ոչինչ չտար, 7-րդ օրը բոլոր տեսակի զինամթերքը վերջացած կլիներ»:





loading...