ԱՄՆ-ը Ռուսաստանին հրթիռային «անակնկալ է» մատուցել Ղրիմում


ԱՄՆ-ը Ռուսաստանին հրթիռային «անակնկալ է» մատուցել Ղրիմում
Նոյեմբեր 25 18:16 2020

ԱՄՆ-ը Ռուսաստանին հրթիռային «անակնկալ է» մատուցել Ղրիմում, գրում է Forbes-ը:

 

 

Ամերիկյան պարբերականի հեղինակը պատմել է, որ ԱՄՆ ցամաքային զորքերը հեռահար արձակման HIMARS (High Mobility Artillery Rocket System) 2 ռեակտիվ հրթիռակիր ռազմական մեքենա են տեղակայել Ռումինիայում և արձակել մի քանի հրթիռ, այնուհետև վերադարձել Գերմանիա:

 

Հեղինակը կարծում է, որ ԱՄՆ կողմից այդ գործողությունները որոշակի ազդանշան են ՌԴ-ի համար: Փորձագետի կարծիքով, այդպիսով Վաշինգտոնը փորձում է  ցուցադրել իր բանակի ուժը:

 

Forbes-ը հայտարարել է, որ հրթիռների արձակումը Ղրիմում ռուսական զորքի համար կատարյալ անակնկալ է դարձել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատրաստել էր KC-46 և C-17՝ ՌԴ-ին հարվածելու համար: ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխադրումների հրամանատարության ղեկավար Ժակլին Վան Օվոստը հայտարարել էր, որ KC-46 ռազմական լիցքավորող-ինքնաթիռների և ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 Globemaster III ստրատեգիական ռազմատրանսպորտային ինքնաթիռները հետագայում կոնֆլիկտներում պետք է հնարավորություն ունենան նետել «խելացի ռումբեր» և փոխանցել տակտիկական տվյալներ:

 

Այդ ինքնաթիռները հարվածների համար օգտագործելու են այն «անցքերը», որոնք կան Չինաստանի և ՌԴ-ի հակաօդային պաշտպանությունում: