Նիկոլ, դու ոչ մի ալիբի չունես՝ կապիտուլյանտի խարանը ճակատիցդ մաքրելու համար


Նիկոլ, դու ոչ մի ալիբի չունես՝ կապիտուլյանտի խարանը ճակատիցդ մաքրելու համար
Նոյեմբեր 25 17:27 2020
Ամբողջ հասարակությունը սպասում է իշխանության հիմնավորում-արդարացումներին պատերազմին ու խայռատակ կապիտուլյացիային վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ինչպե՞ս հնարավոր եղավ թշնամական բանակի առաջխաղացումը Հադրութ-Շուշի ուղղությամբ, ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ շատերը պնդում էին, որ այն պահելու հնարավորություն եղել է, ինչո՞ւ է երրորդ օրը դադարեցվել մոբլիզացիան, ինչո՞ւ է հոկտեմբերի 19-20-ին մերժվել հրադադարի ռուսական տարբերակն, որն ավելի հայանպաստ է եղել, ինչո՞ւ է պատերազմից առաջ Հայաստանը սպառազինվել միջոցներով, որոնք պետք է խոցեին ոչ թե թշնամուն, այլ՝ մեր հասարակության "ուղեղները", ինչո՞ւ պատերազմի օրերին քարոզչական գորհի ենթարկվեց ոչ թե հակառակորդը, այլ ստի մեջ թաթախվեց մեր ժողովուրդը․․․․
Այս "ինչո՞ւ"-ներն ու հարցերը շատ-շատ են։
Իշխանությունը դրանցից "թռնում" է՝ թիրախավորելով դրանք հնչեցնողներին, Նիկոլի թերթն այս հարցերին չի պատասխանում՝ փորձելով փրկել նա քաղաքական "կուսությունը", փոխարենը՝ "լավաշ" հոդվածով "հիմնավորում" է, թե ինչու Ծառուկյանը պետք է զրկվի մանդատից։
Նիկոլ, երբ մարդը արժանիքներ ունի, մանդատը չէ, որ նրան պետք է "զարդարի", այ դու ոչ մի ալիբի չունես՝ կապիտուլյանտի խարանը ճակատիցդ մաքրելու համար։



loading...