Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)


Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Նոյեմբեր 25 15:43 2020

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց, որ անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատների վիշտը կրկնապատկվում է, երբ  իշխանական ֆեյքերը հայհոյանքներ են գրում նրանց հրապարակային խոսքի վերաբերյալ, ինչը խայտառակություն է: «Սա բարոյական անկման ցուցիչն է, սա մեր հավաքական անբարոյականության ցուցիչն է»,-ասաց նա:



Նարեկ Մալյանը հայտարարեց, որ բոլոր ֆեյքերը ուղղորդվում և աշխատավարձ են ստանում իշխանական թիմից: «Ֆեյքերի ֆաբրիկաների բուծումն իրականացվում է այս իշխանության կողմից: Ամեն ինչ պարզած է, թե որ օլիգարխն է, իմքայլականն է դրանով զբաղվում,այլևս ակնհայտ փաստ է, որ պարտերազմի առաջին օրվանից բոլորիդ խաբել, ստել են անամոթաբար: Մեր նահատակված զինվորների մարմիները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն, և հանրությունը չկասկածի»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ այդ մարմինները դարձել են անճանաչելի:

Այս իշխանությունն իր իշխանական վայելքները երկարացնելու խնդիր է լուծում և որևէ ռեալ աշխատանք չի տարել գերիների վերադարձման համար: «Մեր գերիների ճակատագիրը Ադրբեջանն է որոշում, այս իշխանությանը որևէ պետություն լուրջ չի ընդունում»,-ասաց նա և նշեց, որ իշխանական ֆեյքերի մեծ մասը Ալեն Սիմոնյանի կողմից է կառավարվում: