Այսօր խաղաղապահների օրն է․ Ստեփանակերտի քաղաքապետը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր


Այսօր խաղաղապահների օրն է․ Ստեփանակերտի քաղաքապետը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր
Նոյեմբեր 25 12:28 2020

Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր: Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն:

 

 


loading...