Այսօր էլ զգուշացնում եմ` պարտված «ղեկավարով» մեր երկիրն ապագա չունի. Շարմազանով


Այսօր էլ զգուշացնում եմ` պարտված «ղեկավարով» մեր երկիրն ապագա չունի. Շարմազանով
Նոյեմբեր 22 00:50 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հերիք է հողատուների «կուտն» ուտեք ու «նախկին ու ներկա» անեք։
Նիկոլին երբեք չեմ հավատացել։
Ի սկզբանե «հեղափոխությունը» չարիք եմ համարել ։
ԱԺ-ում Նիկոլի վարչապետությանը դեմ եմ քվեարկել։
2,5 տարի շարունակ պայքարել եւ զգուշացրել եմ սպառնացող վտանգի ու ռեժիմի հակապետական քայլերի մասին։
Այսօր էլ զգուշացնում եմ. պարտված «ղեկավարով» մեր երկիրն ապագա չունի։

Հ.Գ. Չկա սեւ ու սպիտակ,նախկին կամ ներկա.
Կա ազգային կամ ապազգային.
Հողատու կամ հող պահող։

Հայկը հաղթելու է Բելին»։