Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բաքու


Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բաքու
Նոյեմբեր 21 16:42 2020

Ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնել է Բաքու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Բաքու է մեկնել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Մինչ Բաքու մեկնելը միջգերատեսչական պատվիրակությունը Երեւանում էր, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել հանրապետության ղեկավարության հետ: