Քեզ չեն փրկի ո՜չ կառավարության շենքի լուսամուտներին հայտնված ճաղերը, ո՜չ ԱԺ արդեն փակված պարիսպները, ոչ էլ՝ ավտոմատավոր թիկնապահներդ. Լիլիթ Գալստյան


Քեզ չեն փրկի ո՜չ կառավարության շենքի լուսամուտներին հայտնված ճաղերը, ո՜չ ԱԺ արդեն փակված պարիսպները, ոչ էլ՝ ավտոմատավոր թիկնապահներդ. Լիլիթ Գալստյան
Նոյեմբեր 18 17:47 2020

Ռազմական և դիվանագիտական ճակատներում ստորացուցիչ պարտություն և ազգադավ համաձայնություն ստորագրած վարչապետն ու նրա կառավարությունը սնանկ էին և են նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ:

 

Եվ, ահա, բյուջեի բացերը լրացնելու համար Հայաստան հիմնադրամն իր միջոցներից հարկադիր-կամավոր նվիատվություն է անում ՀՀ Կառավարությանը:

Իսկ նվիրատուների ճնշող մեծամասնությունը ծրագրային և նպատակային նվիրատվություն էր կատարել, որոնց հասցեատերը բոլորովին էլ ՀՀ կառավարությունը չէր:

Անցնող տարիներին Հայաստան հիմնադրամի միջոցներից միլիոնավոր դոլարների ներդրում է կատարվել Արցախում...

Միայն Շուշիում, որին այդ անհայրենիք արարածը դժգույն և դժբախտ քաղաք անվանեց, 2009-2012թթ. Հայաստան հիմնադրամը 47 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ է կատարել:
Իսկ ձեր օրակարգում պարգևավճարներն ու ԱԺ բռնակներն են: Գուցե նաև նոր պարիսպ-բունկերների մասին եք մտածում, որովհետև ժողովրդի երեսին նայելու համարձակություն չունեք...

նիկո՜լ, հեռացիր, դու պարտվել ես, դու հող ես տվել, դու անելիք չունես: Քեզ չեն փրկի ո՜չ կառավարության շենքի լուսամուտներին հայտնված ճաղերը, ո՜չ ԱԺ արդեն փակված պարիսպները, ոչ էլ՝ ավտոմատավոր թիկնապահներդ:

Քո բարոյական վերջակետը նոյեմբերի 10-ին դրվել է արդեն: Գնա՜, հեռացի՜ր