«Ասել էր, որ ուզում է ինձ տեսնել, չգիտեր, որ ես էլ ուզում էի իրեն տեսնել». Թելման Խաչատրյանի լուսանկարը Շուշիի ծիծաղկոտ եռյակից Արսենի հետ


«Ասել էր, որ ուզում է ինձ տեսնել, չգիտեր, որ ես էլ ուզում էի իրեն տեսնել». Թելման Խաչատրյանի լուսանկարը Շուշիի ծիծաղկոտ եռյակից Արսենի հետ
Նոյեմբեր 9 16:06 2020

Դերասան Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Շուշիի ծիծաղկոտ եղբայրներից մեկի` Արսենի հետ, ով օրեր առաջ մայրիկի հետ եկել է Երևան։ Մյուս երկու եղբայրը Հայաստանում են բայց ոչ Երևանում։

«Հայտնի եռյակից Արսենը Երևանում է ու ասել էր, որ ուզում է ինձ տեսնել, բայց նա չգիտեր, որ, իրականում, ես էլ էի ուզում իրեն տեսնել: Մի խոսքով, հանդիպեցինք, մի քիչ խաղացինք, նկարվեցինք ու ամենակարևորը` ասաց, որ հաղթելու ենք»,-լուսանկարին կից գրել է նա: