«Եթե անգամ ստիպված լինեք սովից հող ուտել, Հայաստանի դեմ կռվելու միʹ եկեք». գերեվարված վարձկանի կոչը հայրենակիցներին


«Եթե անգամ ստիպված լինեք սովից հող ուտել, Հայաստանի դեմ կռվելու միʹ եկեք». գերեվարված վարձկանի կոչը հայրենակիցներին
Նոյեմբեր 1 13:18 2020

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն ևս մի հատված էր հրապարակել գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունից. «Ցանկանում եմ իմ երկրի քաղաքացիներն կոչ ուղղել, որ չլքեն իրենց երկիրը, չմեկնեն պատերազմի գոտի՝ անկախ պայմաններից: Եթե անգամ մարդ ստիպված լինի հող ուտել կամ այլ ծանր պայմաններում ապրել, նման միջոցների չպետք է դիմի, եթե արդար ճանապարհ կա գումար աշխատելու: Ես ծուղակն եմ ընկել և չեմ ցանկանում, որ որևէ մեկն իմ նման ծուղակում հայտնվի: Ցանկացած մարդու, ով ինձ տեսնում է ու լսում է ու իր երկրից դուրս ինչ-որ ուրիշ երկրների համար կռիվների է մասնակցում, խորհուրդ կտամ վերադառնալ իր երկիր ու արդար ճանապարհով պատվաբեր աշխատանք գտնել: Ես իմ ընտանիքն ու իմ երեխաներին թողեցի, եկա: Չկա մարդ, ով կհոգա նրանց ծախսերը: Չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի այնպիսի իրավիճակում, որում հայտնվել եմ ես»:



loading...