«Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայ հայր եմ»․ Քիմի հոր շնորհավորանքը դստերը


«Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայ հայր եմ»․ Քիմի հոր շնորհավորանքը դստերը
Հոկտեմբեր 30 14:26 2020

Օրերս լրացավ Քիմ Քարդաշյանի 40-ամյակը։ Այդ առթիվ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը տպավորիչ անակնկալ է մատուցել կնոջը․ «Հոլոգրաֆիա դրախտից»։
     «Շատ շնորհակալ եմ Քանյեին այս անակնկալի համար, որն ամբողջ կյանքում կհիշեմ»,- գրել է Քիմը Instagram-ում՝ հրապարակելով հոր հոլոգրաֆիկ տեսաուղերձը, որտեղ նա շնորհավորում է դստերը և ասում, որ ճիշտ ուղու վրա է․
     «Դու շատ հաջողակ կին ես դարձել։ Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայ ես, և ես հպարտ հայ հայր եմ։ Ես ամեն օր հետևում եմ քեզ և ամենաուրախացնող և գեղեցիկ բանն այն է, որ դու ունես քո ընտանիքը և հիանալի մայր ես․․․»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր ուղերձում։