«Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը». Արման Թաթոյան


«Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը». Արման Թաթոյան
Հոկտեմբեր 30 10:16 2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»:



loading...