Ես Լևոն Մնացականյանի հետ հարավում ղեկավարում եմ մարտերը. Արթուր Աղաբեկյան


Ես Լևոն Մնացականյանի հետ հարավում ղեկավարում եմ մարտերը. Արթուր Աղաբեկյան
Հոկտեմբեր 30 09:51 2020

են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավվում ռազմական շտաբի աշխատանքներում։ Հրապարակման մեջ նշվել էր Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի անունները:

Այսօր ArmLur.am-ն արդեն զրուցել էր Արցախի հերոսներից Վիտալի Բալասանյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել էր, թե առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արշավիր Ղարամյանի կամ Լևոն Մնացականյանի հետ, սակայն զրուցեցինք Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը համակարգված աշխատում է: «Այս ամբողջ ընթացքում ես Լևոն Մնացականյանի հետ հարավում ղեկավարում եմ մարտերը, շատ համակարգված աշխատում ենք ՊԲ-ի հետ, որևէ այդպիսի խնդիր չկա», – նշեց նա:

Աղաբեկյանի խոսքով Լևոն Մնացականյանը օրերս վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր է տանում հիվանդությունը: Շուտով կապաքինվի և կմիանա հրամանատարական աշխատանքին։

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ կորոնավիրուսով վարակված է նաեւ Արթուր Աղաբեկյանը, սակայն դեռ շարունակում է ղեկավարել մարտերը: Ոտքի վրա է բուժումն ընդունում։



loading...