Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիային՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անելով պաշտպանել խոսքի ազատությունը


Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիային՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անելով պաշտպանել խոսքի ազատությունը
Հոկտեմբեր 29 21:43 2020

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուս ուսի տալ՝ պաշտպանելու հանդուրժողականության և խոսքի ազատության արժեքները՝ այդպիսով քողարկված կշտամբելով Թուրքիային, գրում է Reuters գործակալությունը։

«Մեծ Բրիտանիան Սամյուել Պատիի սարսափելի սպանության կապակցությամբ համերաշխ է Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի հետ։ Ահաբեկչությունը երբեք չի կարող և չպետք է արդարացվի»,- ասված է Ռաաբի հայտարարության մեջ:

Նա նաև հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները և ամբողջ միջազգային հանրությունը պետք է ուս ուսի տան՝ պաշտպանելու հանդուրժողականության և խոսքի ազատության արժեքները»։

Հիշեցնենք, որ պատմության ուսուցիչ Սամյուել Պատին հոկտեմբերի 16-ին գլխատվել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտակայքում: Ուսուցիչը պատմություն էր դասավանդում և իր աշակերտների համար անցկացված ազատ խոսքի դասերի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Նրա վրա հարձակված անձը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից։



loading...